Ըմպելիք, որը կանցկացնի բոլոր տեսակի ցավերը
ԼԱՅՖՆերկայացնում ենք մի բաղադրատոմս, որը թարմացնում ու խոնավեցնում է ողջ օրգանիզմը։ Բացի այդ, այն գործում է որպես ցավազրկող, ինչը նշանակում է, որ այս ըմպելիքը հանգստացնում և հեռացնում է ցավը։
Պարտաստվող ըմպելիքի մեջ առկա բաղադրիչների այս խառնուրդը լավագույնն է՝ ցավից ազատվելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչները.
- 1 թեյի գդալ մեղր
- 1 թեյի գդալ դարչին
- կես բաժակ նուշի կաթ
- 2 թեյի գդալ սև թեյ
- 2 բաժակ ջուր
- 2 թեյի գդալ փոշի քրքում
- 2 թեյի գդալ աղացած հիլ
- 2,5 սմ երկարությամբ կոճապղպեղ։
Պատրաստման եղանակը.
Կոճապղպեղը, քրքումը, հիլը և դարչինը լցնել ջրի մեջ և դնել կրակին 10 րոպե։ Ավելացնել սև թեյը և եփել ևս 2 րոպե: Երբ խառնուրդն արդեն եփված է, լցնել այն նուշի կաթով բաժակի մեջ։ Խառնուդը քաղցրացնել մեղրի միջոցով։
Օգտագործման եղանակը.
Պատրաստված ըմպելիքը խմել ամբողջ օրվա ընթացքում, երբ զգում եք մարմնի ցավ։
Աղբյուրը` life.panorama.am



