Արմեն Շահգելդյանը ընդգրկվել է «Միկայի» մարզչական շտաբում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը վերադարձել է «Միկա» եւ ընդգրկվել Սերգեյ Յուրանի գլխավորած մարզչական շտաբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայութան տեղեկատվության համաձայն, անվանի հարձակվողն ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` մրզչական աշխատանքի է անցել հենց «Միկայում»: Նա աշխատել է մանկապատանեկան դպրոցում, եղել է «Միկա-2»-ի գլխավոր մարզիչը, իսկ 2010-2011 թթ. գլխավորել է նաեւ առաջին թիմը: Ա. Շահգելգյանի ղեկավարությամբ «Միկան» նվաճել է Հայաստանի գավաթը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին «Միկան» մեկնել է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու մինչեւ փետրվարի 7-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



