Երևանում բեռնատարը բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրի տվյալներով՝ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



