ՌԴ-ն պատրաստվում է ընդլայնել պատժամիջոցները թուրքական ընկերությունների նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստվում է ընդլայնել պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները թուրքական ընկերությունների, մասնավորապես՝ շինարարական ընկերությունների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գործող պայմանագրերը (թուրքական ընկերությունների հետ) ուժ մեջ են, այնուամենայնիվ սահմանափակումներն այդ ուղղությամբ կընդլայնվեն»,-ասել է նա: ՌԴ նախագահի խոսքով, այսօր ռուսական շինարարության ոլորտում աշխատում են մոտ 300 թուրքական ընկերություններ: Նրանք 50 մլրդ դոլար դոլարի չափով պայմանագրեր են կնքել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



