«20 20-ի Հրեշտակները». Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարում 44-օրյայի մասնակից բժիշկների մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
««20 20-ի Հրեշտակները» ֆիլմը պատմում է 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակից բժիշկների մասին: Հանդիպում ենք բժիշկների հետ, ամբողջ պատմությունը կառուցելով եղած իրական դեպքերի վրա: Այն, ինչ ես տեսա պատերազմի ժամանակ, բժիշկների կողմից արված աշխատանքը, յուրաքանչյուր բժիշկ արժանի է, որ իր մասին ֆիլմ լինի»,- խոսելով նոր ֆիլմի մասին՝ պատմում է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ «20 20-ի Հրեշտակները» ֆիլմը նվիրյալների և նվիրվածության մասին է։
Ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են, ռեժիսորը հանդիպումներ է ունենում դերասանական կազմի և պատերազմի մասնակից բժիշկների հետ:
«Ավելի քան մեկ տասնամյակ է, որ ես կինոարվեստի միջոցով պատմում եմ Արցախի, իմ ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողի վրա մարդու ապրելու արդար իրավունքի մասին»,- նշում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: