Երևանում 3 մեքենա է բախվել. տուժածը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS 55», «ԶԻԼ» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



