Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովը և Քյամրան Ալիևը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Արևելյան տնտեսական ֆորումում, հայտնում է Interfax-ը։
«Հուշագիրը մեզ թույլ կտա ակտիվացնել փորձի փոխանակումը Ռուսաստանի և Ադրբեջանի դատախազությունների աշխատանքի կազմակերպման գործում և կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելուն»,- ասել է Կրասնովը։
Նա նշել է, որ երկու երկրների դատախազությունների հարաբերությունները բազմակողմ են և կառուցողական, և դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա։
Բացի այդ, Կրասնովը հաստատել է իր պատրաստակամությունը միջազգային առանցքային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԱՊՀ-ում զարգացնելու երկկողմ հարաբերությունները և համակարգելու ջանքերը՝ չեզոքացնելու անդրազգային հանցագործության սպառնալիքները: