Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ եզրակացություն կանեն Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթաժողովին: Թե որքանով են Հայաստանի իշխանությունները վերջապես «գլխի ընկել» ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու առավելությունների ու հնարավորությունների մասին, ցույց կտա ժամանակը, առաջին հերթին այն հանգամանքը, թե ինչ մակարդակով ներկայացված կլինի մեր երկիրը: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցի: Իսկ մինչ այդ ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել Թուրքիան: Հայտը կարող է քննարկվել հենց հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

Ինչի՞ մասին է խոսում Անկարայի այս քայլը: Նախ՝ փաստը մնում է փաստ, որ արդեն 35 տարուց ավելի չի կարողանում անդամակցել Եվրամիությանը: Բայց հազիվ թե սա լիներ գլխավոր պատճառը, որովհետև նույն Թուրքիայի իշխանությունները դեռ տարիներ առաջ ակնարկել են, որ իրենց հիմա դա առանձնապես շատ չի հետաքրքրում՝ «կլինի-կլինի, չի լինի-չի լինի» տարբերակով: Ըստ փորձագետների, այստեղ կան խորքային այլ պատճառներ: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն Թուրքիայի համար արտաքին խոշորագույն շուկան է: Հիմա փաստացի ԵՄ-ի՝ ինքնին ծանր կացության մեջ հայտնվելն, ամենայն հավանականությամբ, անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին:

Բնական է, որ ԵՄ-ից ներմուծման ծավալները, հիմնականում՝ հումքանյութային ապրանքների մասով, որոնց վրա էր կառուցված Թուրքիայի արտադրական հզորությունների մի զգալի մասը, էապես՝ միայն վերջին ութ ամսում մոտ 28 մլրդ դոլարով նվազել է: Սա թուրքական արտադրողների շրջանում լուրջ խնդիրներ է ստեղծել, ինչին զուգահեռ ավելացել է սպառողական ապրանքների ներքին պահանջարկը: Հասկանալի է, որ Թուրքիայում հիանալի հասկանում են, որ արևմտյան ներդրողները էապես նվազեցրել են իրենց մասնակցությունը տնտեսության մեջ: Ըստ այդմ, փաստացի, Թուրքիան լրջորեն է տրամադրվել այլընտրանքներ գտնել, որոնցից մեկն էլ հենց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտն է:

Ի վերջո, չմոռանանք, որ BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34 %-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7 %-ը։ Եթե հաշվի առնենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն ունի նաև Ադրբեջանը, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա: Մնում է՝ այս ամենից իրապես եզրակացություններ անեն Հայաստանի իշխանությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում