Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ծրագրային ուսումնավարժանքային թռիչք իրականացնելիս վթարվել է ՄիԳ-31 ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռազմաօդային ուժերի և Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ համատեղ կործանիչը ուսումնավարժանքային առաջադրանքի մշակման ժամանակ կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում` Կանսկ քաղաքից 40 կմ հեռավորությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնանետում է իրականացրել և վայրէջք կատարելուց հետո կապի է դուրս եկել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



