Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:
Զոհերից շատերը նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են եղել:
Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները` պայթյունը տեղի է ունեցել Սուկարի թաղամասի անցակետում, որտեղ վերահսկողություն են սահմանում խմբավորման զինյալները:
Անցակետին մահապարտը մոտեցել է բեռնատարով և գործի դրել պայթուցիկը: Զոհերի թվում 4 խաղաղ քաղաքացի է եղել: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



