Անի Քոչարի սիրտը վիրահատել են. նա հիվանդանոցից հրապարակում է արել
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Անի Քոչարի սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Անին տեղեկացրել է ինստագրամի միջոցով: Նա հիվանդանոցից լուսանկար է տեղադրել և կից գրառում արել.
«Բոլոր սրտացավ մարդկանց, բոլոր անհանգստացողներին. վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է: Շուտով կակտիվանամ և ամեն բան կպատմեմ»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անին ունի սրտի անբավարարություն և առաջիկայում պատրաստվում է վիրահատության:
«Ունեմ սրտի անբավարարություն: Անհրաժեշտություն կա նաև վիրահատական միջամտության, սակայն չի արվում, քանի որ դրա համար պետք է առողջ սիրտ, որպեսզի դիմակայի հետվիրահատական ծանր շրջանին: Պետք է նախ սիրտը առողջացնել, որ սկսի ինքնուրույն աշխատել, որից հետո նոր գնալ այդ ռիսկին և վիրահատել: Այս պահին բժիշկները չեն ուզում ռիսկի գնալ, 4 բժշկի հետ եմ խորհրդակցել: Վերջին խորհրդատվության ժամանակ բժիշկն ինձ խորհուրդ տվեց՝ փորձել այս խնդրին լուծում գտնել արտերկրում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր Անին:
Նշենք նաև, որ վիրահատությունն արվել է Հայաստանում: