Բելառուսում անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել, հայտնել են զինվորականները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի զինվորականներն առաջին անգամ հաստատել են տեղեկությունն այն մասին, որ արտասահմանից երկիր են թռչել անօդաչու թռչող սարքեր։ Մոնիտորինգային ծրագրերը նախկինում հայտնել են, որ դա տեղի է ունեցել մի քանի անգամ:
«Այսօր՝ սեպտեմբերի 5-ի գիշերը, գրանցվել է Բելառուսի Հանրապետության պետական սահմանի խախտում օդային տարածքում, ենթադրաբար անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- ասվում է ՌՕՈՒ և ՀՕՊ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Ֆրոլովի հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել ոչնչացնել դրանք։ Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ ներխուժողների բոլոր թիրախները ոչնչացվել են»,- հայտնել է Ֆրոլովը։
Նա չի հստակեցրել, թե դրանք ում անօդաչու սարքերն են։ Կատարվում է հետաքննություն, ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի գիշերը Բելառուսի օդային տարածք մի քանի անօդաչու թռչող սարքերի ներթափանցման մասին հայտնել է Беларускі Гаюн մոնիտորինգի նախագիծը։ Դրա հաղորդագրություններից հետևում էր, որ դրանք Shahed տեսակի ռուսական կամիկաձե անօդաչու սարքեր են, որոնք կործանվել են Գոմելի մոտակայքում։