Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 72,8 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի հենանիշային գները մի փոքր աճել են ուրբաթ առավոտյան, սակայն շաբաթն ավարտվել է կարմիր և մոտ բազմամսյա ցածր մակարդակով՝ համաշխարհային տնտեսության և վառելիքի պահանջարկի վերաբերյալ մտահոգությունների պատճառով:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 72,82 դոլար` մեկ բարելի դիմաց, ինչը 0,13 դոլարով (0,18%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Նախօրեին այդ պայմանագրերը նվազել են 1 ցենտով՝ հասնելով 72,69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ թարմացնելով 2023 թվականի հունիսից սկսած նվազագույնը։
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,12 դոլարով (0,17%)՝ հասնելով 69,27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։