Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Թեհրանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի և բանակցային գործընթացի քաղաքական լուծմանը, կիրակի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Գրում է 24news.am-ը։
«Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ մնում է անփոփոխ և նշել, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին կրկնվող հայտարարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և բացարձակապես անհիմն են»,- գրում է Mehr գործակալությունը։
Ինչպես նշել է Քանաանին, «ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի եղել հակամարտության կողմ»։
Նա նաև նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը սկսվել է ուկրաինական ճգնաժամից շատ առաջ, և որ այն տեղի է ունենում միջազգային իրավունքի շրջանակներում և որևէ կապ չունի ուկրաինական իրադարձությունների հետ։