Կատարը 4,5 մլն դոլար կհատկացնի Գազայի բնակիչներին օգնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի Կարմիր մահիկի ընկերությունը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Կատարի զարգացման հիմնադրամը 4,5 միլիոն դոլար կտրամադրի Գազայի հատվածում արգելափակված բնակիչներին օգնելու համար:
Ինչպես հաղորդում է Կատարի լրատվական գործակալությունը, հատկացված միջոցները նախատեսված են Գազայի հատվածից 4400 պաղեստինցի բանվորների, ինչպես նաև անկլավի բնակիչների համար, ովքեր մինչ հակամարտության սրումը եկել են Արևմտյան ափ բժշկական օգնության համար և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
«Դրամական օգնությունը կենսական աջակցություն կլինի տեղահանված մարդկանց համար, ովքեր չեն կարողացել վերադառնալ Գազայի հատված անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելի ագրեսիայի սկսվելուց ի վեր», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: