Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս ամռանը Հայաստան այցելելու 10 պատճառ

ՖՈՏՈ

Հայաստանի մայրաքաղաքում ամեն անկյունում մի սրճարան կգտնեք, բայց եթե դուք ուզում եք մաքսիմալ հաճույք ստանալ, ապա պետք չէ շատ տարվեք նստակյաց կերուխումերով. թափառեք այս հյուրընկալ քաղաքով, որտեղ ամառը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, իսկ հետո մեքենայով կամ էքսկուրսիոն ավտոբուսով շրջեք դրա մերձակայքերով:

1. Մտորել հոգու մասին

Երևան մեկնել արժե արդեն իսկ Արարատը տեսնելու հնարավորության համար: Պարզ եղանակին այն երևում է ամբողջությամբ և պարբերաբար փոխում է գույները՝ մեկ երկնագույն է, մեկ վարդագույն երանգներով է պատվում, իսկ երբեմն էլ կարող է միայն ձյունածածկ գագաթը երևալ, կամ էլ ընդհանրապես չերևալ: Անհնար է պոկել հայացքը այս բիբլիական սարից, որն ավելին է, քան ուղղակի սուրբ սարը, այն բոլոր հայերի հոգին է:

2. Խոնարհվել սրբությունների առջև

Շատ հազվադեպ է լինում, երբ զբոսաշրջիկները սահմանափակվում են միայն Երևանով: Դրա մերձակայքում կան պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ: Օրինակ՝ Արարատի ստորոտին կառուցված հնագույն եկեղեցիներից մեկը՝ Խոր Վիրապը:

3. Զմայլվել խաչքարներով

Հայատանում որտեղ էլ գնաք, անպայմանորեն կտեսնեք խաչքարեր: Միայն Սևանի Նորադոզ գյուղի մոտ կա մոտավորապես 900 խաչքար, որոնք խորհրդանշում են քրիստոնեության հայկական ընկալումն ու առանձնահատկությունը: Բաց չթողնեք նաև Գոշավանք այցելելու հնարավորությունը:

4. Տեսնել աշխարհը հանճարի աչքերով

Կիևում տարիներ ապրած թբիլիսահայ Սերգեյ Փարաջանովը Վերակառուցման ժամանակ պատրաստվում էր հաստատվել Երևանում: Հանճարեղ ռեժիսորի մահվանից հետո նրա համար կառուցված տանը բացեցին նրա տուն-թանգարանը, որը պարզապես պարտավոր է այցելել արվեստի սիրահար ցանկացած զբոսաշրջիկ:

5. Համտեսել տոլմա այնտեղ, որտեղ այն սիրում են պատրաստել

Հիշո՞ւմ եք «Միմինոյի» լեգենդար ֆրազը. «Просто у вас не умеют готовить долма»… Դե ինչ, Երևանում տոլմա պատրաստել գիտեն ու շատ լավ գիտեն, ուստի բաց չթողեք այն համտեսելու հնարավորությունը:

6. Համոզվել, որ տոլման դեռ ամենը չէ

Քչերը գիտեն, որ հայկական խոհանոցը երկու մաս ունի. արևելահայկականը տարածված է ժամանակակից ՀՀ-ի տարածքում, իսկ արևմտահայկականը նախընտրում են անհիշելի ժամանակներից Մերձավոր Արևելքում բնակվող հայերը: Հայրենադարձության տարիներին հայրենադարձ հայերը իրենց հետ բերեցին նաև արևմտահայկական խոհանոցի ավանդույթները. լահմաջո, իշլի-քյուֆթ, հումուս և այլն:

7. Այցելել երկրի հոգևոր կենտրոնը

Հայաստանում այցելության համար պարտադիր կետերից մեկը, անկասկած, Էջմիածինն է, որը Հայ Առաքելական եկեղեցու նստավայրն է, իսկ Մայր Աթոռի գլխամասում են գտնվում Կաթողիկոսի նստավայրը, հոգևոր ճեմարանը և գլխավոր տաճարը: Բացի Մայր տաճարից, Էջմիածինը կարող է հպարտանալ նաև մի շարք այլ ճարտարապետական գլուխգործոց-եկեղեցիներով, ինչպիսիք են Սուրբ Գայանեի ու Սուրբ Հռիփսիմեի եկեղեցիները:

8. Գտնել լեռներում թաքնված վանքը

Նորավանքը գտնվում է Երևանից 112 կիլոմետրի վրա, բայց դեպի Նորավանք տանող ճանապարհն այնքան գեղատեսիլ է, որ պարզապես չես հասցնում ձանձրանալ: Նորավանքը եզակի է նրանով, որ այն ունի Հայր Աստծո դեմքով որմնանկար, ինչը բացառիկ երևույթ քրիստոնեական ճարտարապետության մեջ:

9. Գորգ գնել

«Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ ամեն շաբաթ-կիրակի գործում է «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառը, որտեղ կարելի է գնել բազմազան ապրանքներ՝ տարբեր արժեք ունեցող անտիկվարիատ, հին գորգեր, արծաթ, հեղինակային կերամիկա, սպասք, ազգային երաժշտական գործիքներ, օնիքսե ծաղկամաններ, և այս ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել:

10. Լողանալ «շուռ եկած երկնքի» մեջ

Սևանա լիճն այնքան բարձրադիր է, որ երբ կանգնած ես դրա ափին, թվում է, թե լճի ջրային մակերևույթը ուր որ է կդիպչի երկնքին: Լիճը շրջապատված է լեռնաշղթաներով, իսկ լճի ջուրը պարբերաբար փոխում է իր գույնը բաց փիրուզագույնից մինչև մուգ կապույտ: Սևան այցելելիս չմոռանաք բացի արևից պաշտպանող քսուկներից, նաև տաք շոր վերցնել ձեզ հետ, որովհետև թեև ցերեկային ժամերին Սևանում կարող է շոգ լինել, երեկոյան սառը քամիներ են փչում:

 

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ