Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջադարձային բացահայտում. կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա ինքնաձիգը տվել է նրան, որ մատնահետքերը մնան վրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։

2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, 2023թ. օգոստոսի 31-ից որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, սեպտեմբերի 19–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ, վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։

Այդ ընթացքում իր պարտականությունները կատարելու փոխարեն դրսևորելով զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ անհամատեղելի վարքագիծ՝ Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ մեկ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գ.-ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, փամփշտանոցից դուրս եկած փամփուշտ տեղադրել պահեստատուփի մեջ, իսկ պահեստատուփն ամրացրել ինքնաձիգին, որից հետո ինքնաձիգը տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որպեսզի դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինս կալանավորվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը