Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պետք է պատրաստ լինի հետ մղելու ցանկացած ուղղությամբ ռազմական ագրեսիան՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով «Օվկիանոս-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցներին։ Այս մասին գրում է russian.rt.com-ը:
«Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման, և մեր զինված ուժերը պետք է ապահովեն Ռուսաստանի ինքնիշխանության և ազգային շահերի հուսալի պաշտպանությունը և հետ մղեն հնարավոր ռազմական ագրեսիան ցանկացած ուղղությամբ, այդ թվում՝ օվկիանոսային և ծովային գոտում»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ նավատորմը այս հարցում առանցքային դեր է խաղում, ուստի Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել այն։
«Մենք համակարգված և համակողմանիորեն կզարգացնենք բոլոր տեսակի և տիպի զորքերը, կավելացնենք հարվածային հնարավորությունները, կբարելավենք նավերի անձնակազմի, առափնյա և ավիացիոն ստորաբաժանումների պատրաստվածությունը՝ հաշվի առնելով իրական մարտական փորձը»,- ասել է ՌԴ նախագահը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live