Մոնբլանի գագաթին երկու իտալացի և երկու հարավկորեացի ալպինիստների դիեր են հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի փրկարարները երեքշաբթի հայտնել են, որ գտել են երկու իտալացի և երկու հարավկորեացի ալպինիստների մարմինները՝ Մոն Բլան գագաթի ֆրանսիական կողմում: Ալպինիստների անհետացել էին շաբաթ օրը վատ եղանակի պատճառով, հայտնել է Associated Press գործակալությունը:
Շամոնի Մոն Բլանի որոնողափրկարարական խումբը Ալպերի ամենաբարձր գագաթին 4700 մետր բարձրության վրա հայտնաբերել է մահացած ալպինիստների: Ըստ փրկարարների՝ նրանք մահացել են ցրտահարվելուց։
Շաբաթ կեսօրին ալպինիստները կապ են հաստատել փրկարարների հետ, սակայն եղանակային պայմանները շարունակել են վատթարանալ՝ փրկարարներին հնարավորություն չտալով ցամաքով կամ ուղղաթիռով տեղ հասնել:
Երկու այլ կորեացի ալպինիստներ կիրակի առավոտյան 4100 մետր բարձրության վրա բարեհաջող կերպով փրկվել են: Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live