Եվրամիությունը մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը (ԵՄ) մարտի 1-ին բարձր մակարդակի նիստ կանցկացնի ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Ար վան դեր Ստերը մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Ամստերդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա արդյունքներին:
«Մարտի 1-ին կանցկացվի բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել Է նա՝ նշելով, որ Եվրոպոլը եւ Ինտերպոլը տեխնիկական տվյալներ կտրամադրեն նիստի համար: Նախարարը հայտարարել Է, որ ահաբեկչության դեմ պայքարը Նիդեռլանդների գերակայություններից մեկն Է ԵՄ-ում նախագահության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



