Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ տեղի ունեցավ խաղաղ բնակչության հետ, նաև Արցախի ղեկավարության մեղքով էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով լրանում է Արցախի կորստի մեկ տարին։ Արցախցիները, որ ապաստանել են ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, անցնող դժվար տարում հասցրել են աշխատանք գտնել, ապրել նոր միջավայրում։ Շատերը, չհարմարվելով, գաղթել են այլ երկրներ։ Սակայն, MediaHub-ի հետ զրույցում նրանցից յուրաքանչյուրը նշում է, որ հետ վերադառնալու հավատը չեն կորցնում։

Ստեփանակերտցի ակտիվիստ Ժաննա Արզումանյանն Արցախի հետ կատարվածը միայն ՀՀ իշխանություններին չի վերագրում։ Սլաքներն ուղղում է նաև Արցախի ղեկավարությանը, ովքեր ճգնաժամային իրավիճակում չեն կարողացել ղեկավարել երկիրը։ 

«Վառելիքի պահեստի պայթյունն ամենավառ օրինակն է։ Ի՞նչ արեց մեր կառավարությունը։ Պատերազմից ավելի շատ զոհեր ունեցանք այստեղ, և սա միանշանակ սխալ ղեկավարման և կամ անգործության արդյունք էր»,- ասաց նա։  

Ժաննա Արզումանյանը ասում է, եթե քաղաքական որոշումները կայացվում էին Երևանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կողմերի հետ համատեղ, ապա գոնե անվտանգային հարցերը պետք էր լուծվեին Արցախում։  

«Հատկապես վերջին օրերին տեղի ունեցած իշխանափոխության ու դրան հաջորդած հայտարարություններից պարզ էր, որ պատերազմ լինելու է։ Ալիևը չէր թաքցնում իր այսպես կոչված հակաահաբեկչական գործողության մասին։ Սակայն, այն ինչ տեղի ունեցավ խաղաղ բնակչության հետ, նաև մեր ղեկավարության մեղքով էր։ Հայտարարում են, թե «զինադադարից հետո ՊԲ զորքերը տեղակայման դիրքերից հանել ենք անվտանգ»։ Դասական սուտ, մի սպա էլ իմ եղբայրն է, չասեմ՝ ինչ ճանապարհներով են դուրս եկել։ Նրանց մեծ մասը հետո զոհվել է Հայկազովի պահեստում»,- ընդգծում է մեր զրուցակիցը, հարցնում, թե ժողովրդին, խաղաղ բնակչությանն ինչո՞ւ անվտանգ չօգնեցին դուրս գալ, և կամ ի՞նչու վառելիքը ժամանակին չտրամադրվեցին լցակայաններին, հավասարապես բաշխելու բնակչությանը։ 

«Համատարած խուճապ էր, ղեկավարների մեծ մասն իրենց տեղերում չէին, դրա համար ստեղծվեց այն քաոսը, որից դուրս գալն առանց մարդկային կորուստների չստացվեց։ Եվ այդ մեղքն իրենց վրա է։ Սակայն, դա մի կողմ, ամենացավեցնողը Արցախում կատարված հուղարկավորումներն էին։ Որևէ մեկը հանձն չառավ կրել այդ պատասխանատվությունը, որ այնտեղ թարմ շիրիմ չմնա։ Անսիրտ տականքների պատճառով, հիմա մեր սիրտն է ցավում։ Կարևորը, այստեղ վայելեն մեզանից գողացված փողերը, զարկ տան իրենց բիզնեսներին»,- հավելեց արցախցի կինը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»