Թալինի 6 բնակավայրում խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թալին համայնքի 6 բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
Այս մասին հյատնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազ դրամ է։
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը 65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 մլն 533 հազ դրամ։
Աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն իրականացվել են փորման և ջրատար խողովակների անցկացման աշխատանքները: Ծրագրի ավարտը նախատեսվում է տարեվերջին։
Աշխատանքները սեպտեմբերի 10-ին դիտարկվել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live