Մահացել է ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Նիկոլայ Սվանիձեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Նիկոլայ Սվանիձեն, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հրատարակության տվյալներով՝ Սվանիձեն մահացել է չորեքշաբթի օրը Մարշալ Վասիլևսկի փողոցի իր բնակարանում։ Նա 69 տարեկան էր։
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ մահվան պատճառը թոքաբորբն է եղել։ Նա նախկինում դիմել էր բժիշկների՝ շնչառական խնդիրների և բարձր ջերմության գանգատներով, սակայն հրաժարվել էր հոսպիտալացումից։
Սվանիձեն սկսել է աշխատել ռուսական հեռուստատեսությունում 1991 թվականին։ Սկզբում նա եղել է «Վեստի» հաղորդման ձայնային մեկնաբանությունների հեղինակ։ 1996-1998 թվականներին նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ВГТРК-ում։ Տարբեր ժամանակներում վարել է հեռուստատեսային վերլուծական հաղորդումներ։