Հրդեհ Նուռնուս գյուղում. այրվել է 7 հա բուսածածկույթ և 3000 քմ խոտածածկույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են 7 հա բուսածածկույթ, 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նուռնուս գյուղի 10 բնակիչ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



