Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե զանգեցի, ուրեմն լավ ա սաղ, եթե չէ, իմացի՝ մենք էլ չկանք»... չզանգեց. Ջերմուկի մարտերից անցել է 2 տարի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2 տարի է անցել Ջերմուկի մարտերից:

Սեպտեմբերի 13-ից 15–ը թեժ մարտեր էին Հայաստանի սահմանի երկայնքով. ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ հրետակոծում էին Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի հարակից համայնքները։ Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ մարդկային ու տարածքային կորուստներ, և ՀՀ սուվերեն տարածքից որոշ հատվածներ մինչ օրս Ադրբեջանի հսկողության տակ են։ 

Վալերի Սեյրանի Սարգսյանը Ջերմուկի մարտերում է զոհվել: Վալերիի մայրը՝ տիկին Նելլին, MediaHub-ի հետ զրույցում ասաց՝ «վաղը կլինի 2 տարի, ինչ տղաս զոհվել է»։

Սարգսյանը 44 տարեկան էր, իր դուստրն ու 3 որդիները մինչ օրս չեն համակերպվում հոր կորստի հետ: «Վալերին զոհվել է Իշխանասարում, Գորիսի պոլկում էր ծառայում, կապիտան էր։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 22:00–ի կողմերը վերջին անգամ խոսեցի տղուս հետ, ասաց՝ «մամա, մի մտածի, տեղս լավ ա, մենակ մեր պոստն ա մնացել, բայց դեռ մենք ողջ ենք, եթե զանգեցի, ուրեմն լավ ա սաղ, եթե չէ, իմացի՝ մենք էլ չկանք»»,– մեզ հետ զրույցում հիշում է վերջին զրույցը որդու հետ մայրը:   

Տիկին Նելլին ասաց, որ որդու զոհվելու մասին լուրը իրեն հայտնել է հարսը։ «Պոստից զոհվել էին երկու հոգի, որոնցից մեկը տղաս էր։ Իմացել ա, որ բեսպիլոտնիկը իրենց ուղղությամբ է գալիս, դուրս է եկել, իր վրա է վերցրել կրակը, մնացածը ողջ են մնացել»,- արցունքները զսպելով պատմեց նա:

Որդու նպատակներից մեկն էր, որ իր զավակները շարունակեն իր ճանապարհը, դառնան զինվորական։ «Մեծ ու միջնեկ տղաները ասում են՝ «ուզում ենք պապայի նման լինենք զինվորական, իր գիծը տանենք», փոքրն էլ ընդամենը երկու տարեկան է։ Վալերին Իշխանասարում է զոհվել։ Ինքներս Բաքվի փախստական ենք. եկանք Շուշի, 17 տարեկանում բանակ գնաց, ամբողջ կյանք եղել է զինվորական, 44–օրյա պատերազմում գյուղի ժողովրդին է տարհանել, դրա համար գովասանագիր էլ է ստացել»,– պատմեց մայրը։

Հիշում է՝ որդին իր պարտքն ու կյանքի նպատակն էր համարում հայրենիքին ծառայելը, արյան գնով տուն կառուցելը․․․

Նշենք, որ 2022 թվականի երկօրյա մարտերի սկիզբը դրվել էր 2021-ի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասերում, գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կոչ էին արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից, սակայն, Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն հետ չի քաշել իր զորքը, այլև ամեն անգամ առիթը բաց չի թողնում սպառնալ նոր պատերազմով։

Մարիաննա Արամյան

Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են