Ամենանշանավոր լորեցուն նվիրված հուշարձան կտեղադրվի Երեւանում
ՄՇԱԿՈՒՅԹԵրեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել են նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի մրցույթ: Հուշարձանը տեղադրվելու է Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում, առավելագույնը 16 քմ մակերեսի վրա: Մրցույթի պայմաններով՝ հուշարձանը պետք է մարմնավորի բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական եւ ազգային-գաղափարախոսական արժեքները։ Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը եւ նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը։
Մրցութային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը 2016թ. ապրիլի 20–ն է: Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը իրականացմանը արժանի չհամարելու դեպքում հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
Համո Սահյանի հիշատակը Երեւանում ավելի վաղ հավերժացվել է նրա անվան փողոց անվանակոչելով եւ հուշատախտակ տեղադրելով: Համո Սահյանի անունն է կրում Երեւանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, ինչպես նաեւ Երեւանի թիվ 70 հիմնական դպրոցը։ 2007 թվականին Երեւանի Կասյան փողոցում տեղադրվել է Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը: 2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Սյունիքի մարզի Լոր գյուղում, բացվել է տուն-թանգարան։ Սիսիան քաղաքում կա Համո Սահյանի նվիրված հուշարձան:
Գագիկ Աղբալյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



