Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի իշխանության գալն ու դրան նախորդած տարիներին յուրօրինակ «քասթինգով» իրար գլխի բերված «թիմը» Հայաստանի գլխին դնելը ազգային աղետի է վերածվելու, 2018-ին կռահում էին քչերը, բարձրաձայնում՝ էլ ավելի քչերը: «Թավիշի» արբունքի մեջ ցատկոտող, գիշերվա կեսին դատարկ կաթսա զրնգացնողների բացարձակ մեծամասնությունը այդ պահին չէր էլ կասկածում, թե ինչ մահաբեր, մարդակուլ, երկրաքանդ ու ազգակործան պատուհասության վրա է հրճվանքախառն ինքնամոռացման մեջ ընկղմվել:

Անցած վեց տարին փաշինյանական իշխանության բերած աղետներն ու նույնքան աղետային հետևանքները բավական կլինեին մի քանի տասնյակ ազգերի ու հասարակությունների, որպեսզի նմաններին անհապաղ հեռացնեն պետական իշխանության ղեկից: Թեկուզ՝ ինքնապահպանման ամենապարզ բնազդից մղված:

Բայց, դե, մերն ուրիշ է:

Հարկավ, հետո սթափվողներ եղան, հատկապես 2020-ի խայտառակ պատերազմից ու դրա էլ ավելի խայտառակ ու կործանիչ հետևանքներից հետո: Նաև այն բանից հետո, երբ պարզվեց, որ այս ուժի՝ իշխանության գալու ծանր հետևանքներից մեկն էլ կրթության և գիտության ոլորտների կազմաքանդումն է: Եվ բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ, գիտնականներ սկսեցին բարձրաձայնել կործանարար ընթացքի մասին: Այդպիսի մի ահազանգ էլ 2020-ի դեկտեմբերին հնչեցրին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության, ԵՊՀ-ի՝ Հայ նորագույն գրականության և ԵՊՀ-ի՝ Գրականության տեսության և քննադատության ամբիոնները: Դա խիստ ու կոշտ ահազանգ էր՝ ուղղված հանրությանը, գուցե նաև՝ օգնության ճիչ: Իսկ ավարտվում էր այդ հայտարարությունը հետևյալ խոսուն ձևակերպմամբ. «Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը» (հայտարարությունը «Փաստը» հրապարակել է, ցանկացողներն ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ past.am կայքում՝ «Հայության գոյաբանական արմատների դեմ նոր արշավանքը. օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ» վերնագրով):

«Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում»,-ասված էր հայտարարության մեջ:

Այս ահազանգից հետո անցել է գրեթե 4 տարի:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած 4 տարիներին հիշյալ հակահայ արշավանքը ոչ միայն չի կասեցվել, այլև ստացել է ավելի ու ավելի վայրագ, ցինիկ, ավելի այլանդակ դրսևորում: Ավելին, այդ հակակրթական, աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ: Կամ, կարելի է ասել, որևէ խնդիր ու վախ չունենալով՝ փաշինյանական իշխանություններն այլևս չեն էլ ջանում ինչ-որ կերպ քողարկել իրենց ծրագրերի հակահայ բնույթը:

Այս օրերին հատկապես սոցցանցերը ուղղակիորեն դղրդում են ամենատարբեր դասարանների դպրոցական «դասագրքերի» վերաբերյալ հրապարակումներից, դրանցում առկա խայտառակությունների «նկարպատճենները» ուղղակի «օրվա լուր» են դառնում: Ու մեկ օրինակ չէ, երկուսը չէ, երեքը չէ: Մեկը մյուսից խայտառակ, մեկը մյուսից ավելի վտանգաշատ:

Դրել, Հայաստանի դրոշը այնպես են պատկերել, որ այրվում է, գրքի կազմի վրա ճպպացրել են ՔՊ-ի «ձեռքսեղմում» նշանը, որն, ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, ավելի վաղ եղել է թուրքական «արտադրողների» ինչ-որ միության լոգոտիպը: Ծնողները բացել են իրենց զավակների դասագրքերն ու... ապշել դրանցում առկա քերականական, լեզվական, մտքի սխալներից ու պարզապես «աջաբսանդալային» բովանդակությունից:

Դժվար չէ կռահել, որ պատկերն այդպիսին է հատկապես հայագիտական, հումանիտար առարկաների հետ կապված՝ մայրենի, հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ավելին, 6-րդ դասարանի դեպքում ինչ-որ մեկը որոշել է «Աշխարհի ժողովուրդների առասպելներից», հավատալիքային պատկերացումներից, աշխարհագրությունից ու մի քիչ էլ՝ Հայոց պատմությունից «դասագրքային» կոկտեյլ պատրաստել ու ստացել է այնպիսի վանող շիլա, որ թշնամուդ երեխային անգամ չես հրամցնի:

Դե, իսկ եթե այդ ամենին հավելենք արդեն իսկ արձանագրվածը, այն է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Փաշինյանի կողմից դպրոցից դուրս շպրտելը, առհասարակ, փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցուն «ջիհադ» հայտարարելը, «Հայոց պատմություն» առարկայի վրա վայրագ հարձակումներն ու բովանդակային խեղաթյուրումները, «Մայրենիի» դասագրքերի մեջ ամբախ-զամբախ «պատմություններ» խցկելը, պատկերը կամբողջանա: Ու կդառնա ոչ թե սոսկ սարսափելի, այլ մղձավանջային:

Այդպես կարող էին վարվել միայն օտար նվաճողները, եթե ցանկանում են ոչ թե պարզապես նվաստացնել ու ստորացնել զավթած երկրի բնակչությանը, այլև մատաղ սերնդին դարձնել մանկուրտ՝ անհիշողություն, անազգ, անհայրենիք, անկամ ստրուկներ: Ու դա արվում է ծրագրավորված:

Մի փոքր էլ մեջբերում վերոնշյալ հայտարարությունից. «Թագաժահրից ու անխոհեմ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, համընդհանուր սուգի պայմաններում իր մոտալուտ վախճանն զգացող, սակայն իր խոստացած քայքայումը դեռևս չավարտած՝ օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ: Կարծես լուծելու ուրիշ խնդիր չունի և, հայտնի է՝ ո՛ւմ առջև պարտավորված, այս նեղ ժամանակում նա հետևողականորեն իրականացնում է հայոց ազգային պետականությունը դրսից ու ներսից քանդելու լրտեսական բազմաքայլ ծրագիրը»:

Սա՛ է բուն խնդիրը:Ահա թե ինչ նպատակն են հետապնդում Փաշինյանըն ու խումբը:

Շատ փորձագետներ արձանագրում են՝ պատրանքներ չունենաք, այդ դասագրքերը, նման բովանդակությամբ կամ սխալներով դասագրքերը թյուրիմացության, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների անձեռնահասության, դասագրքերը հաստատողների անբարեխղճության հետևանքներ չեն ամենևին: Հնարավոր է՝ այդ գործոններն էլ են առկա: Բայց խորքում այդ ամենը ծրագրված, հետևողականորեն մշակված և համառորեն ու նպատակային իրականացվող ծրագիր է: Չափազանց շատ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի «պատահականորեն» այդքան այլանդակություններ մեկտեղվեն:

Առանցքայինն այն է, որ փաշինյանական իշխանությունը, կրթությունը համարելով «որբի գլուխ», այն խուզում է, ինչպես ուզում է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել