ԱԳ փոխնախարարները Սլովենիայի պետքարտուղարին են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն ընդունել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցի գլխավորած պատվիրակությանը:
Պարույր Հովհհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:
Վահան Կոստանյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live