Երևան, 25.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բանակում զինվորին ինքնասպանության են դրդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ինքնասպանության հետևանքով մահվանը և հետագա քննությանը։ 

Գործի նախապատմությունը

2011 թվականին դիմումատուի որդին՝ 18-ամյա Տիգրան Վարյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ:

Դիմումատուն պնդել է, որ իր որդին պիտանի է ճանաչվել միայն ոչ մարտական ծառայության համար՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Կառավարությունը վիճարկել է դա՝ նշելով, որ Տ. Վարյանը ճանաչվել է մարտական ծառայությանը պիտանի։ Այդ կապակցությամբ նրանք ներկայացրել են զինվորական կոմիսարիատից ստացված՝ Տ.Վարյանի անձնական գործի պատճենը, որից երևում է, որ զորակոչի ընթացքում իրականացված բուժզննումների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է միտրալ փականի պրոլապս՝ առաջացնելով միտրալ փականի անբավարարություն (սրտի վիճակ, երբ որոշակի քանակությամբ արյուն հոսում է սխալ ճանապարհով, քանի որ սրտի ձախ կողմում գտնվող երկու խորշերի միջև գտնվող փականի փեղկերը հարթ կամ հավասար չեն փակվում սրտի կծկման ժամանակ): Տվյալ անձնական գործում առկա է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ նրան մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշումը։

Դրանից հետո Տ. Վարյանը ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում։

2012 թվականի փետրվարի 29-ին Տ.Վարյանին գտել են մահացած՝ ստորին ծնոտին հասցված հրազենային վնասվածքով, որը հասցվել է իրեն կցված ինքնաձիգով։

Դիմումատուի որդու մահվան գործով քննությունը

2012 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ՊՆ-ն քննչական ծառայության երրորդ կայազորի քննչական բաժինը (Մարտակերտ, Լեռնային Ղարաբաղ) որոշել է քրեական վարույթ հարուցել Տ. Վարյանի մահվան գործով։ Որոշման մեջ նշված էր հետևյալը.

«2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տ. Վարյանը,  հենակետում հերթապահության ժամանակ, իրեն կցված ինքնաձիգով կրակել է իր ստորին ծնոտին և ստացված հրազենային վնասվածքի հետևանքով տեղում մահացել է»:

Նույն ամսաթվին քննիչը դիահերձում է նշանակել։ Համապատասխան որոշման մեջ նշված էր, որ Տ. Վարյանն ինքնասպանություն է գործել, և որ, ի թիվս այլնի անհրաժեշտ էր պարզել նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը, վնասվածքների հրազենային հատկանիշներն ու դրանց թիվը, և այն, թե արդյոք նա կարող էր դա (կամ դրանք) պատճառել ինքն իրեն:

Վկաների հարցաքննությունը

Քննության ընթացքում հարցաքննվել են ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն,  կրտսեր սերժանտ Է.Ս.-ն, շարքային Ռ.Ա.-ն։ Հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, սպաներ և զորակոչիկներ։

Նշվել է, որ Տ․ Վարյանին հաճախ են ծաղրել իր միամիտ և դանդաղաշարժ լինելու պատճառով։ Մասնավորապես՝ ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն հաճախ է նրան ստիպել այս կամ այն գործը անել, ծաղրել է նրան․ «Զինծառայողները նրան մականուններ էին կպցնում, հայհոյում էին ու շահագործում նրան՝ իր միամտության պատճառով, այդ թվում՝ ստիպելով նրան մաքրություն անել, նույնիսկ եթե նա հերթապահության չէր լինում։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն խոստովանել է, որ ինքը նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում Տ. Վարյանի ինքնասպանության համար»։

Ըստ ցուցմունքներից մեկի՝ եղել է դեպք, երբ ավագ լեյտենանտը Տ․ Վարյանին ուղարկել է իր գլխարկը բերելու, իսկ զինծառայողը նշել է, որ այդ պահին չի կարող, քանի որ ձեռքերը կեղտոտ են։ Հ․Հ․-ն՝ ավագ լեյտենանտը դրա համար բռնության է ենթարկել նրան, հայհոյել։

Նման դեպքերը բազմաթիվ են և շարունակական բնույթ են կրել։

Հ․Հ․-ն նշել է, որ դիակը հայտնաբերելուց հետո որոշել է այնպես անել՝ ասես ինքնասպանություն գործելիս Տ. Վարյանը հերթապահության է եղել, որպեսզի խուսափի հենակետում նրա լինելու մասով բացատրություն տալուց, այն դեպքում, երբ նա չպետք է հերթապահության լիներ: Քանի որ Տ. Վարյանը եղել է առանց սաղավարտի, գոտու կամ փամփշտատուփի համար նախատեսված պայուսակի, Հ.Հ.-ն վերադարձել է կացարան և նշված իրերը տարել հենակետ։ Այնուհետև նա այրել է հենակետում հերթապահության ժամերին վերաբերող զինվորական փաստաթղթերը և նոր փաստաթղթեր կազմել, ըստ որոնց՝ Տ. Վարյանը մարտական ​​հերթապահություն է իրականացրել հենակետում առավոտյան ժամը 8։00-ից մինչև 10։00-ն։ Դրանից հետո նա շարքային Ռ.Ա.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին տվել է փաստաթղթեր, որոնք բովանդակել են անվտանգության կանոնները, որոնց պետք է ենթարկվել հերթապահություն իրականացնելիս, որպեսզի նրանք ստորագրեն իրենց անուններից, իսկ Տ. Վարյանի փոխարեն ստորագրել էր հենց ինքը։ Ժամը 10։00-ի սահմաններում նա ռադիոյով կապ է հաստատել զորամասի հրամանատարի հետ և հայտնել մահվան մասին։

Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին, կրտսեր սերժանտներ Է.Ս.-ին և Գ.Մ.-ին առաջադրված մեղադրանքները

2012 թվականի մարտի 6-ին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։

Նույն ամսաթվին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հարցաքննվել է որպես մեղադրյալ։ Նա խոստովանել է, որ 2011 թվականի նոյեմբերին ծեծի է ենթարկել Տ. Վարյանին՝ հերթապահության ժամանակ քնելու համար, և որ նույն ամսին կրկին ծեծել է նրան գոտու պատճառով: Նա հերքել է, որ գլխարկի պատճառով խոհանոցում վիճել է Տ. Վարյանի հետ ինչպես նաև որ վիրավորել և վատ է վերաբերվել Տ. Վարյանին՝ վերջինիս կողմից զուգարանը պատահաբար կեղտոտելու պատճառով: Նա խոստովանել է, որ դեպքի նախորդ օրը՝ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան, հայհոյել է Տ. Վարյանին, սակայն հերքել է, որ այդ օրը հարվածել է նրան։

2012 թվականի մարտի 7-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար: Նույն օրը նա հարցաքննվել է որպես մեղադրյալ։

2012 թվականի մարտի 12-ին կրտսեր սերժանտ Գ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար: Նույն ամսաթվին նա հարցաքննվել է որպես մեղադրյալ և խոստովանել, որ 2012 թվականի փետրվարի 21-ին, երբ Տ. Վարյանը խոհանոցում հերթապահում էր, ինքը հարվածել է նրան՝ մաքրությունը չավարտելու համար:

2012 թվականի մարտի 19-ին դիմումատուն վարույթում ճանաչվել է մահացածի իրավահաջորդ։ Նույն օրը նա ծանոթացել է քննիչի՝ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ որոշումներին:

Դիահերձման եզրակացությունը և դատաբժշկական մյուս ապացույցները

2012 թվականի ապրիլի 2-ին ստացվել է դիահերձման եզրակացությունը։ Դրանում մասնավորապես նշվում էր, որ Տ.Վարյանի մահը վրա է հասել գլխին հասցված ծակող հրազենային վնասվածքի հետևանքով գլխուղեղի ֆունկցիայի խանգարման պատճառով։

2012 թվականի սեպտեմբերին քննիչը հարցաքննել է դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետին: Փորձագետին ցույց են տվել դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարները և հարցրել, մասնավորապես, թե արդյոք Տ. Վարյանի մարմնի վրա առկա ոչ հրազենային վնասվածքները ստացվել են կրակոցից առաջ, թե հետո, և եթե հետո, ապա արդյոք դրանք կարող էին առաջանալ կրակոցից, թե ինքնաձիգի շարժումից։ Ի պատասխան՝ փորձագետը նշել է, որ հաշվի առնելով վնասվածքների տեղակայումը և բնույթը՝ դրանք, ամենայն հավանականությամբ, ստացվել են կրակոցից հետո՝ փամփուշտի շեղման հետևանքով։

2012 թվականի նոյեմբերի 15-ին փորձագետների հանձնաժողովը, որին հանձնարարվել էր Տ. Վարյանի նկատմամբ անցկացնել հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, տվել է իր եզրակացությունը։ Փորձագետների եզրակացության համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Տ.Վարյանը հոգեկան որևէ խանգարմամբ չի տառապել։ Իր ծառայակիցների կողմից մշտական նվաստացումների, բռնությունների, վիրավորանքների և ստորացումների հետևանքով նրա մահը վրա հասնելու պահին նա ունեցել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում, որն ուղեկցվել է հուսահատությամբ և ցածր ինքնագնահատականով որն էլ եղել է նրա ինքնասպանության պատճառը։

Եզրակացություններ

Կրտսեր սերժանտներ  Գ. Մ.-ի և Է.Ս.-ի հետ վեճը և Տ. Վարյանի նկատմամբ նրանց գործողություններն ընկճել են նրան, բայց միայն այդ երևույթները դժվար թե նրան ինքնասպանության հասցնեին։

Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից Տ. Վարյանի հասցեին հնչեցված արտահայտություններն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունն իրականում կարող էին վերջինիս դրդել ինքնասպանության։

Կրտսեր սերժանտներ Գ.Մ.-ի, Է.Ս.-ի և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի գործողությունները համատեղ Տ. Վարյանին դրդել են ինքնասպանության։

Մեղադրական եզրակացությունը

2013 թվականի հունվարի 14-ին գործն ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Մեղադրական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 2011 թվականի նոյեմբերին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ոտքով հարվածել է շարքային Տ. Վարյանի գլխին` հենակետում հերթապահության ժամանակ քնելու համար։

Բացի այդ, նաև 2011 թվականի նոյեմբերին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն վիճաբանել է Տ. Վարյանի հետ՝ զուգարանի համար փոս փորելու հրամանին վերջինիս կողմից չենթարկվելու պատճառով, որի ընթացքում հայհոյել է Տ. Վարյանին և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին։

Այդ գործողությունների արդյունքում Տ. Վարյանը կրակել է ինքն իրեն։

2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում կրտսեր սերժանտ Է.Ս.-ն գնացել է հենակետ և տեսել շարքային Տ. Վարյանին գետնին` արյունահոսող գլխով, հրացանը՝ կրծքին: Կացարան վերադառնալով՝ նա ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին հայտնել է, որ շարքային Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն գնացել է հենակետ և վերադառնալուց հետո շարքային Տ. Վարյանի զինվորական սաղավարտն ու նրա գոտին (որին ամրացված էր պահեստային փամփշտատուփերով պայուսակը) տարել է հենակետ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Տ. Վարյանն ինքնասպանություն գործելիս հերթապահության է եղել Այնուհետև ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն այրել է մարտական հենակետում հերթապահության ժամերին վերաբերող փաստաթղթերն ու դրանց փոխարեն կազմել նոր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ շարքային Տ. Վարյանը ժամը 08։00-ից մինչև 10։00-ն հերթապահել է. ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն, կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և շարքային Ռ.Ա.-ն ստորագրել են նոր կազմված փաստաթղթերը ու ստորագրել են Տ. Վարյանի փոխարեն ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն այնուհետև ասել է, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և շարքային Ռ.Ա.-ն բոլորին ասեն, որ շարքային Տ. Վարյանը ունեցել է ընտանեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ինքնասպանություն է գործել։

2012 թվականի փետրվարի 27-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն  ստորացրել է շարքային Տ. Վարյանին և բռունցքով հարվածել նրա կրծքավանդակին Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 28-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն ստորացրել է շարքային Տ. Վարյանին և առանց որևէ հիմնավորման՝ բռունցքով հարվածել է նրա կրծքին։

2012 թվականի փետրվարի 21-ին կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն ստորացրել է Տ. Վարյանին և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին»:

Դատաքննությունը

Դատաքննության ընթացքում դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան հանգամանքների քննությունն արդյունավետ չի եղել, քանի որ նրա մահվան հանգամանքները պատշաճ կերպով չեն հաստատվել: Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ չի պարզվել, որ իր որդին իսկապես ինքնասպանություն է գործել, այլ ոչ թե սպանվել է այլ անձի կամ անձանց կողմից: Բացի այդ, զգալի անհամապատասխանություններ են եղել ծառայողական քննությանը հաջորդած զեկույցում հաստատված փաստերի և մեղադրական եզրակացության մեջ նկարագրված իրադարձությունների վարկածի միջև։

2013 թվականի օգոստոսի 6-ին Մարզային դատարանն ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղավոր է ճանաչել ըստ մեղադրանքի  և դատապարտել նրան չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն նույնպես մեղավոր են ճանաչվել ըստ մեղադրանքի և երկուսն էլ դատապարտվել են չորս ամիս ժամկետով ազատազրկման: Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն և կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն բոլորը հրաժարվել են դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Մարզային դատարանը հաստատված է համարել մեղադրական եզրակացության մեջ նկարագրված փաստերը: Այն մասնավորապես եզրակացրել է, որ Տ. Վարյանի նկատմամբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից դրսևորված վարքագիծն ու գործողություններն անզգուշությամբ առաջացրել են վերջինիս ինքնասպանությունը, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն փետրվարի 27-ին և 28-ին Տ. Վարյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորել ե՛ւ բանավոր, ե՛ւ ֆիզիկապես, և որ կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն փետրվարի 21-ին Տ. Վարյանին ենթարկել է բանավոր և ֆիզիկական բռնության։

2013 թվականի հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անփոփոխ թողնել Սյունիքի մարզային դատարանի դատավճիռը։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից իր բողոքում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը.

«Քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում հաստատվել է, որ Տ. Վարյանի մահը վրա է հասել ինքնասպանության, այլ ոչ թե սպանության հետևանքով. ձեռնարկվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու համար, մեղավորները ենթարկվել են քրեական պատասխանատվության և պատժի»։

Դիմումատուն դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բերելով իր նախկին բողոքում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ:

2013 թվականի դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

ՄԻԵԴ վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ գործով  առկա է կոնվենցիայի 2-րդ (նյութաիրավական հայեցակետի մասով), 3-րդ (դիմումատուի որդու մահվան նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասով) և 13-րդ (դիմումատուի որդու մահվան գործով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով) հոդվածների խախտում։

Փոխհատուցում

ՄԻԵԴ վճիռը ուժի մեջ է մտնում այսօր՝ սեպտեմբերի 4-ին։ ՀՀ կառավարությունը դիմումատուին պետք է եռամսյա ժամկետում 30,000 եվրո վճարի։

Նշենք, որ դիմումատուն պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դատարանը մերժել է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 Ամփոփում

  1. Հանգամանքներ. 2012թ. փետրվարի 29-ին 18-ամյա զինծառայող Տիգրան Վարյանը մահացել է ծառայության ընթացքում՝ ենթադրաբար ինքնասպանության հետևանքով:
  2. Նախապատմություն. Վարյանը ենթարկվել է պարբերական ծաղրանքի, նվաստացման և ֆիզիկական բռնության իր վերադասների և ծառայակիցների կողմից:
  3. Քննություն. Նախաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ դրվագներ, երբ Վարյանը ենթարկվել է բռնության և նվաստացման: Այդ դրվագները ներառում էին ֆիզիկական հարվածներ, բանավոր վիրավորանքներ և անհիմն պատժամիջոցներ:
  4. Առաջին ատյանի դատարանի վճիռ. Սյունիքի մարզային դատարանը 2013թ. օգոստոսի 6-ին դատապարտել է երեք զինծառայողների.
    • ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ իշխանությունը չարաշահելու և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար:
    • կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն դատապարտվել են 4 ամիս ազատազրկման՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:
  5. Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը անփոփոխ է թողել, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։
  6. ՄԻԵԴ վճիռ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածները:
  7. Փոխհատուցում. ՄԻԵԴ-ը որոշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է վճարի 30,000 եվրո փոխհատուցում դիմումատուին:

Այս գործը բարձրացնում է լուրջ հարցեր Հայաստանի զինված ուժերում առկա խնդիրների վերաբերյալ և կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ դեպքերի համար:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս կարող եմ չծառայել»․ Արմեն Մինասյան94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն«Հըզբոլլահի» զինյալներն օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՄենք կհասնենք կայունության․ Տիկնիզյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասինԹբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրաՁյուն կտեղա. եղանակը նոյեմբերի 25-ից 29-ըԻ՞նչ գույներով զարդարել տոնածառը 2025 թվականին՝ Օձի տարումՈւկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ով հարվածել է ԴԺՀ-ի Սեմիգորյե գյուղին․ 22-ամյա խաղաղ բնակիչ է զոհվելԻրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների համար գույք, տեխնիկա գնելու նպատակովՋուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներումԴեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել ՈւկրաինայինՆոյեմբերի 25-ին լույս չի լինելու մի շարք հասցեներումՀարավային Կորեայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կկործանի Սեուլի և Մոսկվայի հարաբերությունները․ Ռուսաստանի ԱԳՆԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանԷրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցելԲա գայիք, մի ելույթ էլ դուք ունենայիք, մենակ խոսելով հո չի. Հասմիկ ՀակոբյանՎեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում«Նիվա»-ով երիտասարդները չեն կարողացել փախչել. ավտոմեքենայում և դրսում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներՎարորդը վարորդական վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ է գնել. ավտովթար՝ Արարատում. կան վիրավորներՀեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-իցԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարըՍարատովի մարզում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանՖրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակըՈվ կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵրկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում