Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ, ռուս-իրանական նման փոխգործակցությունը չի խախտում որևէ միջազգային պարտավորություն, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն չի պարունակում այնպիսի տարրեր, որոնք ինչ-որ բան խախտում են միջազգային պարտավորությունների առումով կամ որևէ բացասական ձևով ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է Ռյաբկովը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև համագործակցությունը դուրս է քաղաքականության, տնտեսության և տրանսպորտի ոլորտներից:
«Կա նաև ռազմատեխնիկական համագործակցություն։ Սա ոչ ոք չի հերքում։ Բայց Միացյալ Նահանգների գործը չէ խառնվել և քիթը խոթել ուրիշների խնդիրների մեջ: Նրանք պետք է զբաղվեն իրենց խնդիրներով»,- հավելել է Ռյաբկովը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live