Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց Վիետնամին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի ընտրանու նկատմամբ: Հաղթանակներ են գրանցել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
Տղամարդկանց հավաքականը այսօր մրցել է Չինաստանի թիմի հետ: Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։ Հանդիպումն ավարտվել է Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։