Հայիթիում բենզատար է պայթել. կա 24 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով 24 զոհ կա, հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ Հայիթիի վարչապետ Հարրի Քովիլը հայտնել է, որ ևս տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք մարմնի 80 տոկոս այրվածքներ ունեն:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Միրագոան կոմունայի մոտ՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից մոտ 100 կիլոմետր դեպի արևմուտք։ Բենզատարը բախվել է մեկ այլ մեքենայի, և վառելիքը սկսել է հոսել ճանապարհի վրա։ Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդիկ շտապում էին հավաքել թափված վառելիքը։
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



