Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը հասել Է գրեթե 82 ռուբլու, եվրոն մոտեցել Է 89 ռուբլու նշագծին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բորսայում հունվարի 26-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 1,92 ռուբլով եւ կազմել 81,96 ռուբլի՝ գերազանցելով 81 ռուբլու նշագիծը եւ մտենալով 82 ռուբլու նշագծին: Եվրոն թանկացել Է 2,01 ռուբլով՝ մինչեւ 88,94 ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուբլին Էժանանում Է նավթի գնի անկմանը համընթաց: Լոնդոնի ICE բորսայում մարտի մատակարարման Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը հունվարի 26-ին ընկել Է 3,28 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 29,5 դոլար: Մինչդեռ հունվարի 22-ի սակարկությունների ընթացքում Brent-ի գինը բարձրացել Էր բարելի դիմաց 32 դոլարի նշագծից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



