Խաչվերացի տոնին մխիթարության համար դուրս բերվեց Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը
ՄՇԱԿՈՒՅԹՍեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Այունհետև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ Մայր Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափորը: Այդ առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը։
Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



