«Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ»-ի վարկանիշը «բացասական» է գնահատվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգային վարկանիշային Fitch գործակալությունը «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության վարկային վարկանիշը եւ վարկանիշի գծով կանխատեսումը 2015 թվականի դեկտեմբերի 15-ին գնահատել է BBB-»բացասական»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, սակայն, fitch-ը կարճ ժամանակ հետո ետ է կանչել իր գնահատականը` քանի որ «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ն հրաժարվել է մասնակցել գնահատականի գործընթացում մասնակցությունից: Գործակալությունը հայտարարել է, որ հրաժարվում է անցկացնել նաեւ երկաթուղային ընկերության վերլուծական գնահատում:
Ընթացիկ տարվա հունվարի 5-ին «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ-ն հրաժարվել է համագործակցել Standart & Poor`s հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպության հետ: Գործակալության մոսկովյան գրասենյակում հայտնել են, որ «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ ԲԲԸ-ն իր վարկանիշի գնահատականից հրաժարվել է «էմիտենտի խնդրանքով»:



