Ճապոնիայի Հոնսյու կղզում հարյուրավոր ավտոմեքենաներ են թաղվել ձնահյուսերի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու Նագաոկա քաղաքի շրջանում հունվարի 26-ին հարյուրավոր ավտոմոբիլներ են հայտնվել ձյան ծուղակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ձնահյուսերի պատճառով այնտեղ փակվել Է խճուղու 10 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ճանապարհի մաքրման համար գործի Է դրվել ծանր տեխնիկա, իշխանությունները քննարկում են բանակային ստորաբաժանումների ներգրավման հարցը:
Սաստիկ ցրտերի պատճառով վնասվել են ջրմուղները Կյուսյու, Սիկոկու կղզիների, ինչպես նաեւ Հոնսյուի բազմաթիվ բնակավայրերում: Դրա հետեւանքով առանց ջրի են մնացել 189 հազար բնակարաններ եւ ոչ մեծ մասնավոր տներ:
Ձնատեղումների պատճառով վերջին երեք օրում Ճապոնիայում զոհվել Է առնվազն ութ մարդ, տուժել են եւս 610 բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



