Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել «Շարժման» արդյունքից ելնելով. Սեյրան Օհանյանը՝ Սրբազանի հետ հանդիպման մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին «Սրբազան շարժման վերլուծության վերագնահատումների, նաև հաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են ընթանում, և Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ, հանդիպել է նախագահներին և այդ շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԱԺ-ում:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սրբազանի և իրենց ֆրակցիայի հանդիպման նպատակներին:
Նա նշեց, որ քննարկել են ընդհանուր «Սրբազան շարժմանը» վերաբերող հարցեր, նշել են, որ իրենք՝ որպես ընդդիմադիր շարժում, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին աջակցել են Շարժմանը և շարունակելու են աջակցել:
«Անդրադարձել ենք գործիքակազմերին, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցության գործողություններին, պայմանավորվել ենք, որ ապագայում ևս մեր աջակցությունը ցուցաբերելու ենք նաև Ազգային ժողովում:
Շարժման և՛ խորհուրդը, և՛ ղեկավարությունը, նաև մեր ժողովուրդը պիտի իմանան, որ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար և համառ գործողություններ, և այդ պարագայում բոլորը պիտի իրենց դերակատարումն ունենան։ Նաև գտնում եմ, որ շատ ձգձգումներն էլ չպետք է լինեն, պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն վերջնական նպատակին»,-ասաց նա։
Օհանյանը նշեց, որ Շարժման օրակարգում բոլոր գործողությունները շարունակում են մնալ նույնը: «Բայց նաև Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել Շարժման արդյունքից ելնելով, այսինքն, պետք է լինի ժողովրդական լայն համախմբում»,- շեշտեց նա։