Բրյուսելում տեղի կունենա Սերբիայի եւ Կոսովոյի բանակցությունների նոր փուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի եւ Կոսովոյի ղեկավարների միջեւ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա հունվարի 27-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ նրա տեղեկատվության, հանդիպմանը Սերբիան կներկայացնի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իսկ ինքնահռչակ Կոսովոն՝ կառավարության ղեկավար Իսա Մուստաֆան: Բանակցությունները կանցկացվեն ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի միջնորդությամբ:
«Հանդիպմանը երկու կողմերը կքննարկեն գոյություն ունեցող համաձայնագրերի իրագործումը եւ առաջընթացը երկխոսության շրջանակներում»,-նշել Է արտաքին քաղաքական ծառայությունը:
Օգոստոսին Մոգերինիի միջնորդությամբ Բրյուսելում կայացած բանակցությունները թույլ տվեցին կողմերին՝ կնքել չորս համաձայնագիր: Դրանցից կարեւորագույնը Կոսովոյի եւ Մետոքիայի Սերբական համայնքների հանրակցության (ասոցացման) մասին համաձայնագիրն Է, որը հիմնվում Է ինչպես երկրամասի հյուսիսում, այնպես Էլ այլ միջատարածքներում բնակվող սերբական ազգային փոքրամասնության դերի ուժեղացման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



