Սոթքում 2023 թվականին վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանն արդեն խոսում և քայլում է
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանն արդեն խոսում և քայլում է. նա այժմ Զինվորի տանն է գտնվում, օրեր անց տուն կգնա։ Այս մասին «Զինվորի տուն»–ը տեսանյութ է հրապարակել։
Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live