Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 4-ից 7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ «Մերիդիան էքսպո» կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը ստանձնել է Team Telecom Armenia-ն:

Երեկ WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով, WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։

Ի դեպ, միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել