Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։

Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։
Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։
 
Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։
Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։
Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։
 
Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի, և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։
Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։
 
«Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։  Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։
 
Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։
Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։
 
Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից,  ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։
 
Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։
 
Դրանից  խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։

Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն.

a.     Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։

b.     Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։

c.     Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։
 
Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք։
 

Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»