Իրազեկում

Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները։

Խնդրում ենք չանհանգստանալ։

ՀՀ փրկարար ծառայություն