Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեռքին՝ ատրճանակ, մարմնին՝ բազմաթիվ կրակոցների տեղեր. Նորագավիթում 26-ամյա երիտասարդի սպանության գործով անցնում է 7 անձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններով պարզվել էին քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը Ս.Հ.-ն է, մյուսները վերջինիս ընկերները՝ Հ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Է.Մ.-ն:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ սուպերմարկետի առջևի հատվածում հայտնաբերվել էին պարկուճներ և գնդակներ, տուժողի դիակի արտաքին զննությամբ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել էին դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել էին մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։

Ձեռք բերված փաստերի համադրությամբ որոշում է կայացվել քրեական վարույթներ նախաձեռնելու մասին, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել էին վերոհիշյալ քրեական վարույթին:

Ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել էր, որ միջադեպի պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մ.Խ.-ի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:

Վերջինս, տեղեկանալով նշված չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով Մ.Խ.-ին կյանքից ապօրինի զրկելու՝ Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մ.Խ.-ն:

Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, մի խումբ անձանց հետ դարանակալել էին՝ սպասելով նպաստավոր պահի:

Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մ.Խ.-ի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել էր վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, ում միացել էր Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով Մ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար վերջինիս զրկելով կյանքից։

Քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական ու վարութային գործողությունների արդյունքում հավաքված փաստական տվյալների հիման վրա ավելի վաղ երկու անձի մեղադրանքներ էին ներկայացվել․ Ս.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, իսկ վերջինիս ընկերներից Ն.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս կալանավորվել էին:

Հ.Մ.-ի և Է․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննության ընթացքում Է․Մ-ն հայտնաբերվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք, և նա ևս կալանավորվել է։

Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից ևս երեք անձի ինքնությունը: Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից մեկը՝ Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մյուս երկու անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Այդ նպատակով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով՝ երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է։   

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, և կա զոհ։

Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Սպանվածը Նորագավիթ թաղամասի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 26-ամյա Մհեր Խաչատրյանն է եղել:

Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել դեպքից:

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել