Մեծ Արջ համաստեղությունում նոր էկզոմոլորակ են գտել. այն 11 անգամ մեծ է Յուպիտերից
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի Տորուն քաղաքի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարանի աստղագետները նոր էկզոմոլորակ են հայտնաբերել Մեծ Արջ համաստեղությունում:Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված տվյալների համաձայն՝ այս էկզոմոլորակը զանգվածով զգալիորեն ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի ամենամեծ օբյեկտները։ Նրա զանգվածը 11 անգամ գերազանցում է Յուպիտերին, իսկ իր աստղի շուրջն այն մեկ ամբողջական պտույտ կատարում է 14 տարում։
Մոլորակը գտնվում է իր աստղից վեց աստղագիտական միավոր հեռավորության վրա, իսկ նրա մակերեսի ջերմաստիճանը մոտ –100 աստիճան Ցելսիուս է։
Այս հայտնագործության համար գիտնականներն օգտագործել են դոպլերային դիտման մեթոդը, որն արձանագրում է աստղի շարժման փոփոխությունները մոլորակային ձգողության ազդեցության տակ։ Հետազոտություններ են իրականացվել մի քանի տարիների ընթացքում՝ օգտագործելով տարբեր աստղադիտակներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live