Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ․ Իրանի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տասնչորսերորդ կառավարությունն ակտիվորեն հետևելու է շարունակվող համագործակցությանը և երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումներին», - ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով։
Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը կարող է թուլացնել նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live