Լիբանանում Իրանի դեսպանը փեյջերի պայթյունից կորցրել է մի աչքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին երեկ փեյջերի պայթյունի հետևանքով կորցրել է մի աչքը, իսկ մյուսը ծանր վնասվածք է ստացել, գրում է The New York Times-ը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները պարբերականին պատմել են, որ Ամանիի վնասվածքներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե հաղորդվում էր, և նա բուժման համար կտեղափոխվի Թեհրան:
Երեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերները։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ավելի քան 4,000 մարդ վիրավորվել է, 11-ը՝ զոհվել։
«Հեզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Լրատվամիջոցների մի շարք հաղորդագրությունների համաձայն՝ շարժման անդամների կողմից փեյջերներն օգտագործվում են որպես փակ կապի համակարգ, որն ամենաքիչն է ենթարկվում հաքերային հարձակումներին և գաղտնալսմանը: