Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ում ռազմական պահեստի վրա. պայթյունն այնքան հզոր է եղել, որ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվել են Տվերի մարզի Տորոպեց քաղաքում գտնվող զենքի պահեստի վրա. բնակիչների խոսքով՝ կիրառվել է առնվազն 15 անօդաչու թռչող սարք։
Հարվածից հետո սկսվել է ուժեղ հրդեհ և շարունակվող պայթյունների շարք, բնակիչները տարհանվել են։ Հետևանքներն այնքան լուրջ են եղել, որ տարածքում անգամ 2,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով 13 մարդ հոսպիտալացվել է միջին ծանրության վնասվածքներով, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը:
Տորոպեցում կա հրթիռների և զինամթերքի մեծ պահեստ, որի բացումն արել էր բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը, որն այժմ ձերբակալված է։ Նա պնդում էր, որ պահեստը կարող է դիմակայել անգամ միջուկային հարվածին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live