Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել ու այդ ամենը՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, պարզ ասած՝ զինված հեղաշրջում անելու համար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:

Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»:

Կրկնում ենք՝ չգիտենք՝ եղե՞լ է նման խումբ, կապացուցվի՞, որ իրենց վերագրվող մտադրություններ են ունեցել ու գործողություններ արել, ի վերջո, գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Բայց արդեն իսկ հատուկ շեշտված են վերը նշված «մանրամասնությունները»: Տարբեր այլ գործերի պարագայում ՔԿ-ն չի շեշտում, չէ՞, որ այսինչ հանցանքի մեջ մեղադրվող այսինչը այս կամ այն բնակավայրի բնակիչ է, եթե կատարված հանցանքը ուղղակի կապ չունի տվ յալ տարածքի հետ: Իսկ այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ...»: Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ՝ երեկ ամբողջ օրը թմբկահարելով, թե՝ տեսեք, ռուսական ռուբլի, Ռուսաստանի Դաշնություն, Ղարաբաղ:

Հա, ի դեպ, ի՞նչ կա այն «ԳՈՐԾԻ» քննությունից, որով պետք է պարզվի, թե Արցախի Հանրապետության բնակիչներն այդ ինչո՞ւ են դարձել «նախկին բնակիչ»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ