ՊՊԾ պետը իրավունք կունենա ֆիզիկական ուժ գործադրել, զենք կրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում է եղել 26 հարց, որոնցից 23-ը չզեկուցվող:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնք զբաղեցնում են ոչ զինվորական ծառայության պաշտոն, իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կրել, պահել և կիրառել։ «Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ ՊՊԾ պետը, ինչպես նաև պետի տեղակալները,և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- նշվում է որոշման հիմնավորումում: