Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում նշվել է աստղագիտության օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նշվել է աստղագիտության օրը, որը համընկել է 20-րդ դարի հայ ականավոր աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա հետ:

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են երեխաներ տարբեր ուսումնական հաստատություններից՝ Պոլիտեխնիկական համալսարանի քոլեջից, Պուշկինի անվան ավագ դպրոցից, Չայկովսկու անվան դպրոցից, Շիրակացու անվան ավագ դպրոցից, Հերացու անվան ավագ դպրոցից: Սկզբում երեխաներին ցույց են տվել աստղադիտարանը ու նաև տարածաշրջանի ամենամեծ աստղադիտակը:

Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանի առաջին տնօրենն էր և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1988 թվականը։ Անվանի գիտնականը մահացել է Բյուրականում և հուղարկավորվել է այնտեղ՝ մեծ աստղադիտակի աշտարակի մոտ։ Աստղադիտարանը նրա անունով է կոչվել 1998թ.: Բյուրականի աստղադիտարանը հենց սկզբից համալրվել է իր ժամանակի նորագույն սարքավորումներով։

Ավելին, 1950 թվականից հենց տեղում սկսվել է ռադիոաստղադիտակների արտադրությունը։

Բյուրականում մինչ այժմ գտնվում են նախկին ԽՍՀՄ-ի և Եվրոպայի ամենահզոր աստղադիտակները, և այստեղ են գալիս գիտնականներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և աշխարհի այլ երկրներից: Աստղադիտարանը ակտիվ է նաև գիտահանրամատչելի ոլորտում՝ կազմակերպելով ամառային դպրոցներ երիտասարդների համար և աստղագիտության հետ կապված մշակութային ծրագրեր։

Միջոցառման մասնակիցներն այցելել են նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, որից հետո աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը դասախոսություն է կարդացել:

«Եվրասիա» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ի նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։

Կազմակերպության գլխավոր ուղղություններից մեկը դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելն է:

Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»10 բալանոց խցանում է․ քաղաքացիները հայտնում են աշխատանքից ուշանալու մասին Քաղաքական բեմի «կեղծ ընդդիմադիրները». ովքե՞ր են իրականում օգնում ՓաշինյանինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 26-ի համար Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ